ԱՄՆ ԴՊՀ նիստին սպասելու ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

17.12.2013 11:49
ԱՄՆ ԴՊՀ նիստին սպասելու ֆոնին ԱԽՏ բորսաներն աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները դեկտեմբերի 17–ի առուվաճառքները բացել են աճով` ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից ներդրողների կողմից լուրերի սպասման ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0.91 տոկոսով`հասնելով 15290,22 կետի։ Հարավկորեական KOSPI–ն աճել է 0.69 տոկոսով և կազմել է 1974,68 կետ։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն աճել է 0.61 տոկոսով և կազմում է 5120,90 կետ։

Նեդրողների ուշադրությունը սևեռված է այս շաբաթ ամերիկյան Դաշնային պահուստի նիստին, որի ընթացքում կարգավորիչը կարող է որոշում ընդունել ամասկան 85 միլիարդ դոլարի պարտատոմսերի հետգնման ծրագրի կրճատման մեկնարկի մասին։

Իրադարձությունների զարգացման այսպիսի հավանականություն է նախանշում ԱՄՆ–ում նոյեմբերին արդյունաբերական արտադրության ծավալների հրապարակած վիճակագրությունը։ Այդ տվյալների համաձայն, արդյունաբերությունը հոկտեմբերի համեմատ աճել է 1.1 տոկոսով։ Տվյալները Ռոյթերս գործակալության կողմից հարցման ենթարկված վերլուծաբանների կանխատեսումից դրական էին։ Նրանք ակնկալում էին ընդամենը 0.5 տոկոսի աճ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև