Եվրագոտու ուժեղ վիճակագրության ֆոնին եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

17.12.2013 12:50
Եվրագոտու ուժեղ վիճակագրության ֆոնին եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փորձագետների ակնկալիքները գերազանցած գործարար ակտիվության վիճակագրության հրապարակման ֆոնին երկուշաբթի եվրագոտում եվրոյի փոխարժեքը աճել է դոլարի նկատմամբ, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է  banki.ru–ն։

Նստաշրջանի ավարտին եվրոն դոլարի նկատմամբ թանկացել է մինչև 1.3761 դոլար` նախորդ օրվա 1.3742 դոլարի դիմաց։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 103.01 իեն` նախորդ առքուվաճառքի 103.23 իենի դիմաց։ Դոլարի ցուցիչը (փոխարժեքն ԱՄՆ առևտրային հիմնական գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է մինչև 80.07 կետը` ուրբաթ օրվա 80.22–ից։

Դեկտեմբերին եվրագոտու արդյունաբերության PMI ցուցիչը, նախնական գնահատականով, ավելացել է մինչև 52.7 կետը և հասել առավելագույնի ավելի քան երկուսուկես տարվա ընթացքում։ Գերմանիայի արդյունաբերական PMI ցուցիչն ավելացել է մինչև 54.2` 53 կետ կանխատեսման դեպքում։

«Զեկույցի վառ առանձնահատկությունը եվրոպական ծայրամասի տնտեսական ակտիվության բարելավումն է, ինչն օգնել է փոխհատուցել Ֆրանսիայի թույլ տվյալները և հանգեցրել ընդհանուր ցուցանիշի բարելավման»,– MarketWatch գործակալությանը հայտնել է BK Asset Management–ի կառավարիչ տնօրեն Բորիս Շլոսբերգը։

Միաժամանակ, ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը սահմանափակվել է ԱՄՆ–ի վիճակագրությամբ։ Նոյեմբերին արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 1.1 տոկոսով հոկտեմբերի համեմատ, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին ընդամենը 0.5 տոկոսի աճ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև