Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013թ.–ի հոկտեմբերի վերջին ավելի քան 67,7 մլրդ դրամ է կազմել` ավելանալով 26,9%–ով

17.12.2013 14:33
Հայաստանի միջբանկային վարկերի ծավալը 2013թ.–ի հոկտեմբերի վերջին ավելի քան 67,7 մլրդ դրամ է կազմել` ավելանալով 26,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ներգրավված միջբանկային վարկերի ծավալը (ներառյալ` ռեպո պայմանագրերը) 2013 թվականի հոկտեմբերի վերջին կազմել է ավելի քան 67,7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 26,9%–ով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ, սեպտեմբերի համեմատ միջբանկային վարկերն աճել են 19,5%ով։

Միջբանկային վարկերի արտարժույթային մասնաբաժինը կազմել է շուրջ 32,5 մլն դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 208 տոկոսով։

Տվյալների համաձայն, դրամով իրականացված միջբանկային վարկերի ծավալը հոկտեմբերին կազմել է շուրջ 35,2 մլրդ դրամ` ավելանալով 76,9%–ով։

2013 թվականի հոկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված 21 առևտրային բանկ կա։ (1 դոլարը` 404,94 դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև