Գազպրոմբանկը տեղաբաշխել է MasterCard PayPass քարտերը` ձեռքի ժամացույցում տեղադրված կրիչով

17.12.2013 14:54
Գազպրոմբանկը տեղաբաշխել է MasterCard PayPass քարտերը` ձեռքի ժամացույցում տեղադրված կրիչով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկը, համագործակցելով MasterCard միջազգային վճարային համակարգի հետ, սկսել է միջազգային բանկային քարտեր տեղաբաշխել, որոնք պատրաստվում են PayPass տեխնոլոգիայով, այսինքն` չիպը տեղադրված է watch2pay ձեռքի ժամացույցում, հաղորդում է Банки.ру–ն։

Քարտը թողարկվում է որպես բանկում բացված հիմնական քարտի հաշվի հավելյալ մասնիկ։ Հաճախորդը ձեռք է բերում watch2pay ձեռքի ժամացույցը, որի մեջ տեղադրված է միկրոպրոցեսորը (չիպը) և Մոսկվայի մետրոպոլիտենի և տրանսպորտի երթևեկության ուղեվարձի համար նախատեսված տրանսպորտային հավելված։

Քարտի օգնությամբ հնարավոր է աշխարհի առևտրային կետերում ավելի արագ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց, քան սովորական բանկային քարտերի միջոցով կամ կանխիկ։ Բավական է հպվել ժամացույցում առկա  MasterCard PayPass տարբերանշանով տերմինալին։

LAKS GmbH հայտնի ավստրիական արտադրողի մշակած ժամացույցները Գազպրոմբանկում ներկայացվել են երկու տարբերակով` սև և սպիտակ կորպուսով։ Գույնը կարելի է ընտրել քարտը ստանալու դիմում ձևակերպելիս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև