ՀՀ ԿԲ–ն 3,3 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

17.12.2013 19:47
ՀՀ ԿԲ–ն 3,3 մլրդ դրամ ծավալով երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն դեկտեմբերի 17–ին 3 մլրդ 334 մլն 500 հազար դրամ ծավալով պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 2018 թվականի ապրիլի 29-ին մարվող AMGN60294182 սերիայի պետական պարտատոմսերը։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 8 մլրդ 454 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 234 մլն 500 հազար դրամ։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.9982 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.3700 տոկոս։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 378 744 598 դրամ: ($1 – 404,97 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև