Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ Գերմանիայից ստացված ուժեղ վիճակագրության ֆոնին

18.12.2013 12:43
Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ Գերմանիայից ստացված ուժեղ վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոյի փոխարժեքն աճել է դոլարի նկատմամբ երեքշաբթի Գերմանիայի տնտեսությունում ներդրողների վստահության ցուցանիշի վերաբերյալ վիճակագրության հրապարակման ֆոնի ներքո, որը գերազանցել է փորձագետների սպասումները, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը։

Նստաշրջանի ավարտին եվրոն դոլարի նկատմամբ թանկացել է` մեկ օր առաջ մեկ եվրոյի դիմաց գրանցված 1,3761 դոլարից հասցնելով 1,3768 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` նախորդ առուվաճառքի վերջում մեկ դոլարի դիմաց գրանցված 103,01 իենից դառնալով 102,67 իեն։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է` երկուշաբթի գրանցված 80,07 կետից դառնալով 80,06։

Եվրոպայի տնտեսության ուսումնասիրության կենտրոնի (ZEW) տվյալներով` Գերմանիայի տնտեսության նկատմամբ ներդրողների վստահության ցուցիչը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 7,4 կետով` հասնելով 62 կետի և գրանցել է ավելի քան յոթ տարվա առավելագույն ցուցանիշը։ Այն շատ ավելի դրական էր վերլուծաբանների կանխատեսումներից, որոնք կանխատեսում էին 55 կետ։

Միաժամանակ շուկաները սպասում էին ԱՄՆ ՊԴՀ–ի դրամային քաղաքականությանը նվիրված երկօրյա նիստի արդյունքներին, որի ավարտից հետո կարգավորիչը կարող է QEIII ծրագրի ծավալի կրճատման վերաբերյալ որոշում ընդունել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև