Լոնդոնում ոսկու գինն այսօր նվազել է` սակայն մնացել է մեկ դոլարի դիմաց 1230 ունցիայից բարձր մակարդակում

18.12.2013 17:37
Լոնդոնում ոսկու գինն այսօր նվազել է` սակայն մնացել է մեկ դոլարի դիմաց 1230 ունցիայից բարձր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը փոքր–ինչ նվազել է, սակայն մնացել է մեկ դոլարի դիմաց 1230 ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,3 տոկոսով և պաշտոնապես կազմել 1233,25 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։Դա ամենացածր ցուցանիշն է 2013թ.–ի դեկտեմբերի 16–ից ի վեր։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 4,00 դոլարով`այն բանից հետո, երբ նախօրեին AM Fixing  գինը երեք առևտրային օրվա ընթացքում հասել է առավելագույն ցուցանիշին` 1237,25  դոլար.ունցիա։   Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1228,0-1237,3 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1232,8 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

- 17 դեկտեմբերի – 1237,25 (AM Fix), 1231,75 (PM Fix),
- 16 դեկտեմբերի – 1229,50 (AM Fix), 1234,75 (PM Fix),
- 13 դեկտեմբերի – 1222,75 (AM Fix), 1232,00 (PM Fix),
- 12 դեկտեմբերի – 1243,50 (AM Fix), 1225,50 (PM Fix),
- 11 դեկտեմբերի  – 1255,25 (AM Fix), 1260,75 (PM Fix)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև