Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 18-ին 405.66 դրամ է կազմել

18.12.2013 18:04
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 18-ին 405.66  դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 18–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,66 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 1,36 մլն դոլարի (ավելի քան 551,6 մլն դրամ) 6  գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 18–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Դեկտեմբերի 18–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 405,25 դրամ, 1 եվրոն` 557,22 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև