Մեծ Բրիտանիան պլաստիկ փողեր շրջանառության կհանի 2016 թվականին

18.12.2013 18:20
Մեծ Բրիտանիան պլաստիկ փողեր շրջանառության կհանի 2016 թվականին

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջին պոլիմերային փողերը շրջանառության կհանվեն 2016թ.–ին Մեծ Բրիտանիայում, ասվում է Անգլիայի բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պատրաստման համար նյութ կծառայի բարակ պոլիէթիլենային թաղանթը, հաղորդում է РБК–ն։

Արտաքինից դրանք ոչնչով չեն տարբերվի ավանդական փողից, դրանց վրա կպատկերվեն թագուհու և որևէ պատմական անհատի դիմանկարները։ Առաջին պլաստիկ բանկնոտը կտպագրեն 2016թ.–ին` 5 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով, որի վրա կպատկերվի Ուինսթոն Չերչիլը։ 10 ֆունտ անվանական արժեքով երկրորդ պոլիմերային բանկնոտը շրջանառության կդրվի մեկ տարի անց։ Դրա վրա կպատկերվի գրող Ջեյն Օսթենը։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ պլաստիկ փողերը մի շարք առավելություններ ունեն թղթադրամների համեմատ։ Մասնավորապես դրանք ավելի քիչ են կեղտոտվում, ինչպես նաև առավել անվտանգ են, քանի որ դրանք դժվար է կեղծել։ Բացի այդ, դրանք շրջանառության մեջ կմնան 2,5 անգամից ավելի երկար ժամանակ, քան ավանդական թղթադրամները։ Անգլիայի բանկը նաև նշում է նաև, որ պլաստիկ փողերի արժեքն ավելի ցածր կլինի, քան թղթադրամներինը։

Դեռևս 2013թ.–ի հուլիսին էր հայտնի դարձել, որ բրիտանական բանկային կարգավորիչը որոշում է կայացրել 10 ֆունտ արժողությամբ թղթադրամների վրա պատկերել Ջ.Օսթենի դիմանկարը։ Ավելի վաղ Անգլիայի բանկին քննադատել էին, որ կանանց դիմանկարները շատ ավելի քիչ են հայտնվում արժեթղթերի վրա, քան տղամարդկանցը։

Ապրիլին տեղեկացվում էր 5 ֆունտ արժողությամբ թղթադրամի նոր դիզայնի և դրանց վրա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Չերչիլի լուսանկարի մասին։ Այդ ժամանակ Անգլիայի բանկի ղեկավար հանդիսացող Մերվին Քինգը նշել էր, որ Չերչիլի թեկնածությունն ընտրվել է, քանի որ նրան ճանաչում են որպես «ամբողջ ազատ աշխարհի հերոս»։

Նշենք, որ Անգլիայի բանկը տարեկան գրեթե մեկ միլիարդ բանկնոտ է թողարկում, նույնքան արժեթուղթ է շրջանառության հանվում։

Ներկա պահին պլաստիկ բանկնոտներն օգտագործվում են մի  շարք երկրներում, այդ թվում`Ավստրալիան։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև