Հայաստանի բնակչության անապահով շերտերի բնակարանային պայմանները բարելավելու համաձայնագիր է ստորագրվել

18.12.2013 19:17
Հայաստանի բնակչության անապահով շերտերի բնակարանային պայմանները բարելավելու համաձայնագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Փարիզում 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր ստորագրվեց`  Զարգացման Ֆրանսիական գործակալության և «Ազգային հիփոթեկային ընկերություն» ՓԲԸ վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջև, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել է ՀՀ ԿԲ–ի կողմից 2011 թ.–ի հոկտեմբերի 19–ին 1/1167А որոշմամբ։ Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է։ - 0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև