Գերմանական վերնախավի համար եվրագոտու ամենամեծ սպառնալիքը Ֆրանսիան է

18.12.2013 19:52
Գերմանական վերնախավի համար եվրագոտու ամենամեծ սպառնալիքը Ֆրանսիան է

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի քաղաքական, կառավարչական ու գործարար–վերնախավի ներկայացուցիչներն ավելի ու ավելի լավատեսորեն են նայում եվրագոտում տիրող իրավիճակին ու միասնական արժույթի ապագային, սակայն կարծում են, որ առվել շատ ռիսկեր են պարունակում ոչ թե Հունաստանը կամ Իսպանիան, այլ` Ֆրանսիան։ Դրա վկայությունն են Capital ամսագրի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Ինչպես չորեքշաբթի Բեռլինու կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Capital–ի գլխավոր խմբագիր Հորսթ ֆոն Բութլարը, գերմանական վերնախավի երկու երրորդը (73%) կարծում են, որ եվրագոտում ճգնաժամի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցներն արդյունավետ են։ Մասնավորապես, նրան մեծ մասը` 56 տոկոսը նշում է, որ ԵԿԲ–ն ճիշտ քաղաքականություն է վարում տոկոսադրույքների ոլորտում։

Հարցվածների 58 տոկոսը նշել է, որ կասկած չկա եվրոպական միասնական արժույթի կայունության հարցում։ Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի մարտին եվրոյի հեռանկարի վերաբերյալ լավատեսական էին տրամադրված գերմանական վերնախավի ընդամենը 41 տոկոսը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև