ԴՊՀ–ն բարելավել է 2013թ.–ին ԱՄՆ տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումը` 2-2,3%–ից հասցնելով 2,2-2,3%–ի

19.12.2013 14:05
ԴՊՀ–ն բարելավել է 2013թ.–ին ԱՄՆ տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումը` 2-2,3%–ից հասցնելով 2,2-2,3%–ի

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարելավել է երկրի` 2013թ.–ի տնտեսության աճը` սեպտեմբերին նշած 2-2,3%–ի փոխարեն նշելով 2,2-2,3%, ասվում է ԴՊՀ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Բաց շուկայի կոմիտեի հանդիպումից հետո։

Ընթացիկ տարում գնաճը կկազմի 0,9-1% (1,1-1,2%` ըստ անցյալ կանխատեսման), գործազրկության մակարդակը սպասվում է 7-7,1% սահմաններում (7,1-7,3%`ըստ անցյալ կանխատեսման)։

ԱՄՆ համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ–ն, 2014թ.–ին կավելանա 2,8-3,2%–ով (ըստ անցյալ կանխատեսման` 2,9-3,1%), գնաճը կկազմի 1,4-1,6% (ըստ անցյալ կանխատեսման` 1,3-1,8%), գործազրկության մակարդակը կգտնվի 6,3-6,6% սահմաններում (6,4-6,8%)։ Երկարաժամկետ հեռանկարում ԴՊՀ–ն 2,2-2,5%–անոց ազգային տնտեսության աճ է կանխատեսում, գործազրկության մակարդակը` 5,2-5,8%, սահմաններում, գնաճը` 2%, հաղորդում է РБК–ն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև