Անգլիայի բանկը 2016թ.–ին պլաստիկ բանկնոտներ շրջանառության կհանի

19.12.2013 14:17
Անգլիայի բանկը 2016թ.–ին պլաստիկ բանկնոտներ շրջանառության կհանի

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 5 և 10 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով հաջորդ բանկնոտները կտպագրվեն ոչ թե թղթի, այլ պոլիմերային նյութի վրա։ Ինչպես հաղորդում է Банки ру–ն, այդ մասին ասվում է Անգլիայի բանկի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ուինսթոն Չերչիլի լուսանկարով 5 ֆունտ ստեռլինգ անվանական արժեքով պլաստիկ բանկնոտը նախատեսվում է շրջանառության հանել 2016թ.–ին։ Մոտ մեկ տարի անց էլ շրջանառության կհանվեն պոլիմերային նյութով պատրաստված, Ջեյն Օսթինի լուսանկարով 10 ֆունտ անվանական արժեքով արժեթղթերը։

Անգլիայի բանկը նյութը փոխելու որոշում է կայացրել երեք տարվա  հետազոտություններից հետո, որոնց արդյունքում պարզ էր դարձել, որ պլաստիկ արժեթղեթերն ավելի էժան են և էկոլոգիապես ավելի մաքուր, քան թուղթը։ Սեպտեմբերին կարգավորիչը հայտարարեց, որ այդ հարցի շուրջ հասարակական քննարկումներ կանցկացվեն։ Քննարկումներին մասնակցեց մոտ 13 հազար մարդ, 87 տոկոսը կողմ էր այդ գաղափարին, իսկ 6 տոկոսը` դեմ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև