ՎՏԲ–ն Societe Generale–ին է վաճառել Ռոսբանկի բաժնետոմսերի մոտ 10%–ը

19.12.2013 14:43
ՎՏԲ–ն Societe Generale–ին է վաճառել Ռոսբանկի բաժնետոմսերի մոտ 10%–ը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–ն Ռոսբանկում ունեցած մասնաբաժինը կրճատել է` 9,99%–ից մինչև 0%, նշված է վարկային կազմակերպության նյութերում, հաղորդում է Банки.ру–ն։

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ հոկտեմբերին, ՎՏԲ–ն համաձայնագիր է ստորագրել Ռոսբանկի բաժնետոմսերը Societe Generale–ին վաճառելու մասին, գործարքը ենթադրվում էր փակել ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում։

Հստակեցվում էր, որ Societe Generale–ը ՎՏԲ–ին կվաճառի ՌԴ–ի ակտիվների մի մասը, այդ թվում բարձր լիկվիդայնության էմիտենտների բաժնետոմսերը,մի շարք փոխառուների փոխատվական պարտքը և գրասենյակային շենքեր։ Միաժամանակ ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը նշել է, որ համաձայնագրի պայմանների համաձայն, բանկը մասնավորապես մասնաբաժին կստանա Մոսկովյան բորսայում։

«Ռոսբանկ» Բաժնետրիական առևտրային բանկ» ԲԲԸ–ն  ունիվերսալ ֆինանսական ինստիտուտ է` բավական լավ զարգացած մասնաճյուղային ցանցով, Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է։ Բանկային շուկայում աշխատում է 1993թ.–ից։ Գործունեության առանցքային ուղղություններից է մանրածախ բիզնեսը, կորպորատիվ հաճախորդների սպասարկումը, ներդրումային–բանկային ծառայությունները, ինչպես նաև private banking–ը։

«Բանկ ՎՏԲ» ԲԲԸ–ն համակարգաստեղծ ֆինանսական ինստիտուտ է, որը ՎՏԲ բանկային խմբի առանցքն է և Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը։ Բանկը գրանցվել է 1990թ.–ին` որպես Արտաքին առևտրի բանկ (ավելի ուշ`Վնեշտորգբանկ)։ Բանկի հաջող SPO–ից հետո 2013թ.–ի մայիսին ՎՏԲ–ում պետության մասնաբաժինը կրճատվեց մինչև 60,93%։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև