S&P-ն իջեցրել է Եվրամիության վարկանիշը մինչև “АА+”

20.12.2013 10:38
S&P-ն իջեցրել է Եվրամիության վարկանիշը մինչև “АА+”

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունն Եվրամիության ամենաբարձր վարկային “ААА” վարկանիշը  իջեցրել է մինչև “АА+”-ի` կայուն կանխատեսմամբ, գրում է Փրայմը` հղում անելով գործակալության հաղորդմանը։

«Իջեցումն արտացոլում է ԵՄ 28 անդամ երկրների ընդհանուր վարկունակությունը։ Մենք կարծում ենք, որ Եվրամիության ֆինանսական պորտֆելը կվատանա», – նշում է S&P-ն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև