Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 20-ին 406 դրամ է կազմել

20.12.2013 17:53
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 20-ին 406 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 20–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է շուրջ 3,13 մլն դոլարի (ավելի քան 1,27 մլրդ դրամ) 21 գործարք: Միաժամանակ դեկտեմբերի 20–ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում եվրոյով գործարք չի կատարվել։

Դեկտեմբերի 20–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 405,54 դրամ, 1 եվրոն` 553,32 դրամ: –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև