BSCEE-ի նախագահությունը փոխանցվել է ՀՀ ԿԲ–ին

20.12.2013 19:17
BSCEE-ի նախագահությունը փոխանցվել է ՀՀ ԿԲ–ին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը, ուրբաթ հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։

BSCEE–ի նախագահությունը հանրապետության ԿԲ–ին է անցել դեկտեմբերի 16–ին։

Խմբի աշխատանքների շրջանակում 2014 թ-ին Հայաստանում  կազմակերպվելու է խմբի տարեկան ժողովը, ինչպես նաև անցկացվելու են սեմինարներ` խմբի անդամ երկրների մասնակցությամբ:

ՀՀ կենտրոնական բանկը անդամակցում է խմբին 2012թ.–ից: Խումբը կարևոր հարթակ է բանկային վերահսկողների միջև սերտ համագործակցության և արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման, ինչպես նաև վերահսկողական մեթոդների, փորձառությունների, տեղեկատվության և նորարարությունների փոխանակման համար: Խմբին անդամակցությունը նպաստում է Եվրոպական վերահսկողական համակարգին Հայաստանի ինտեգրմանը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խումբը ստեղծվել է 1991 թ-ին և կազմված է 23 երկրների (Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնություն, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Հայաստան, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Ուկրաինա, Վրաստան) բանկային վերահսկողության մարմիններից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև