Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 103,3 մլն դոլար

23.12.2013 11:33
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 103,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում դեկտեմբերի 16–20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 103,3 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,54 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 39 մլն եվրո և ավելի քան 982,7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 557,13 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,22 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 103,3 մլն դոլար, շուրջ 44 մլն եվրո և մոտ 140,6 մլն ռուբլի` համապատասխանաբար 405,66 դրամ, 557,79 դրամ և 12,39 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2013 թ.–ի դեկտեմբերի 9–15–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  55 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 58,3 մլն դոլար։ ($1 – 405,54)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև