Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ կրճատվել է նախօրեի ակտիվ աճից հետո

23.12.2013 14:22
Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ կրճատվել է նախօրեի ակտիվ աճից հետո

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքն ուրբաթ կրճատվել է երկօրյա աճից հետո` ԱՄՆ ԴՊՀ–ից ստացված նորությունների հիման վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։

Նստաշրջանի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարն էժանացավ` կազմելով 1,3673 դոլար` նախորդ օրը գրանցված մեկ եվրոյի դիմաց 1,3662 դոլարի համեմատ։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազեց` նախորդ առուվաճառքների ավարտին մեկ դոլարի դիմաց գրանցված 104,24 իենի համեմատ կազմելով մեկ դոլարի դիմաց 104,09 իեն։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) կրճատվել է` հինգշաբթի գրանցված 80,63 կետի համեմատ կազմելով 80,56 կետ։

Վերլուծաբանները ենթադրում են, որ միջնաժամկետ հեռանկարում դոլարը կթանկանա համաշխարհային արժույթների նկատմամբ։ Ինչպես վկայում են մակրոտնտեսական տվյալները, ԱՄՆ–ի տնտեսությունը վերականգնվում էր և այդ փաստը ԱՄՆ ԴՊՀ–ի համար գլխավոր պատճառներից մեկն է դարձել, որպեսզի ամսական 10 մլրդ դոլարով կրճատի երկրի տնտեսության խթանման ծավալը։ Դոլարի վրա նաև դրական ազդեցություն է ունեցել ԱՄՆ–ի ՀՆԱ–ի վիճակագրությունը։

2013թ.–ի երրորդ եռամսյակում ԱՄՆ–ի ՀՆԱ–ի իրական աճը, երրորդ` վերջնական գնահատականի համաձայն, տարեկան կտրվածքով կազմել է 4,1 տոկոս։ Ռոյթերս գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները երկրորդ գնահատականի համեմատ  ՀՆԱ–ի 3,6 տոկոսանոց աճ չէին ակնկալում։

«ՀՆԱ–ի տվյալները 2013թ.–ի վերջին ևս մեկ դրական գործոն են դարձել։ Բոլոր վերջին նորությունները, հատկապես ԱՄՆ–ի ԴՊՀ–ի` QEIII ծրագրի ծավալը կրճատելու վերաբերյալ որոշումը, դրական են դոլարի համար»,– կարծում է Տորոնտոյի TD Securities–ի արժութային ռազմավար Գրեգ Մուրը (Greg Moore), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև