ՎՏԲ–Հայաստան բանկն ակցիա է անցկացնում ապառիկ վարկավորման շրջանակում

23.12.2013 15:31
ՎՏԲ–Հայաստան բանկն ակցիա է անցկացնում ապառիկ վարկավորման շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկն ակցիա է անցկացնում իր բոլոր հաճախորդների համար, ովքեր 2013թ.–ի դեկտեմբերի 23-ից մինչև 2014թ.–ի մարտի 31-ը ներառյալ ապառիկ վարկավորման միջոցով ձեռք կբերեն ապրանքատեսակներ բանկի հետ համագործակցող բոլոր գործընկեր-կազմակերպություններից, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ակցիայի մասնակից կդառնան ապառիկ վարկավորման շրջանակներում 200,000 ՀՀ դրամ և ավել գումարի չափով ապառիկ գնում իրականացրած (վարկ ձևակերպած) բոլոր հաճախորդները:

Հաղորդագրության համաձայն, նրանք կստանան 2014թ.–ի ապրիլին տեղի ունեցող խաղարկությանը մասնակցելու և 10 դրամական մրցանակ 300,000 ՀՀ դրամի չափով ստանալու հնարավորություն:

«Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Վարկը ձևակերպվում է հենց խանութում` առանց բանկ այցելելու: Պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Հաճախորդներին տրվում է նաև դժբախտ դեպքերից անձնական ապահովագրության իրականացման հնարավորություն:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև