Ա.Կուդրին. «Մ.Խոդորկովսկու ազատումը չի ազդի ներդրումային կլիմայի վրա»

23.12.2013 17:42
Ա.Կուդրին. «Մ.Խոդորկովսկու ազատումը չի ազդի ներդրումային կլիմայի վրա»

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միխայիլ Խոդորկովսկու ազատումը չի ազդի Ռուսաստանի ներդրումային կլիմայի վրա, հաղորդում է РБК–ն։

«Սա արտաքսման է նմանվում։ Մ.Խոդորկովսկին նույնպես կարծում է, թե իրեն «դուրս են հրավիրել»։ Ես դա ափսոսանքով եմ նշում, որովհետև դա արժեզրկվում է ներդրումային կլիմայի համար։ Այդ պատճառով կարծում եմ, որ ներդրումային կլիմայի վրա դա որևէ կերպ չի ազդի, պահպանվում են դեռ չփակված հայտնի գործի ռիսկերը։ Պահպանվում է երրորդ գործի անհասկանալի ճակատագիրը, ինչն ինքնին աբսուրդային եմ համարում։ Այդ պատճառով էլ, ներդրումային կլիմայի տեսանկյունից, դա այդքան էլ նշանակություն չունի»,– ասել է Կուդրինը։

Ֆինանսների նախկին նախարարն ավելացրել է, որ Մ.Խոդորկովսկու ազատումը քաղաքական ոլորտում տարվա իրադարձություն է համարում։

ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչն ավելի վաղ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Մ.Խոդորկովսկու ներման վերաբերյալ կարող է դրական ազդել Ռուսաստանի ներդրումային կլիմայի վրա։ Նախարարը միաժամանակ նշել է, որ նման որոշումները միշտ դրական են ազդում երկրի վարկանիշի վրա ներդրումների և քաղաքացիական իրավունքների տեսանկյունից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post