Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1.87%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14594.06 դրամ

23.12.2013 18:25
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1.87%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 14594.06 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.87%–ով կամ 278.29 դրամով` դեկտեմբերի 23–ին մեկ գրամի դիմաց կազմելով 14594.06 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմել է 15863.11 դրամ (անկումը` 302.49 դրամով)։

Թանկարժեք մետաղների գները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը ներկայացրեցին Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) սահմանվել են հետևյալ գները`արծաթ` գնման գին` 235.43 (-2.26), բացթողնման գին` 255.90 (-2.46), պլատին` գնման գին` 16117.78 (-371.46), բացթողնման գին` 17519.33 (-403.76), պալադիում` գնման գին` 8487.96 (-304.31), բացթողնման գին` 9226.04 (-330.78):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև