Հայաստանի Կենտրոնական բանկը 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

23.12.2013 19:19
Հայաստանի Կենտրոնական բանկը  500 մլն դրամ ծավալով ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13243140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 691 մլն դրամ, որից մրցակցային` 636 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 55 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 928 584 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1324 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1774 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև