Forbes–ը նշել է ամենահաջողակ միլիարդատերերին

25.12.2013 12:01
Forbes–ը նշել է ամենահաջողակ միլիարդատերերին

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խաղատների սեփականատեր Շելդոն Ադելսոնը 2013 թվականի ամենահաջողակ միլիարդատերն է` նրա կարողությունը վերջին 12 ամիսներին աճել է 15 մլրդ–ով մինչև 37 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է Forbes վարկանիշում, որտեղ ներկայացված են բացարձակ արտահայտությամբ ամենից շատ վաստակած գործարարները։

Ադելսոնն այս տարի օրական 41 մլն դոլար է վաստակել։ 15 մլրդ դոլարով կարողության աճը թույլ է տվել նրան բարձրանալ ԱՄՆ–ի հարուստների վարկանիշում 11–րդ տեղից մինչև հինգերորդը։ Պարբերականը նշում է, որ այդպիսի արդյունքների հաջողվել է հասնել Մակաոյի և Սինգապուրի խաղատների մեծ շահույթների հաշվին։

Ցուցակի երկրորդ տեղը բաժին է հասել Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։ Նրա կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 13.6 մլրդ դոլարով` մինչև 25.8 մլրդ դոլար։ Հարաբերական արտահայտությամբ (աճը`112%) սոցցանցի ղեկավարն առաջատար է տասը միլիարդատերերի ցուցակում։ Երրորդ տեղը զբաղեցրել է Amazon ինտերնետ–խանութի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ով ավելացրել է կարողությունը 13.3 մլրդ դոլարով` մինչև 36.9 մլրդ դոլար։

Առաջին հնգյակում են Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի ղեկավար Ուորեն Բաֆեթը և Walmart–ի սեփականատիրոջ որդու այրի Քրիստի Ուոլթոնը։ Վարկանիշում հայտնվել են այդ ընտանիքի այլ անդամներ ևս` Էլիս Ուոլթոնը, Ջիմ  Ուոլթոնը, և Սեմ Ուոլթոնը` նրանք գրավել են վեցերորդ, յոթերորդ և ութերորդ տեղերը` համապատասխանաբար։ Այդ ընտանիքի կարողությունը 2013թ. կտրուկ ավելացավ` Walmart-ում, որը գտնվում է նրանց վերահսկողության տակ,   մասնաբաժնի ավելացման հետ կապված։

Վարկանիշի իններորդ և տասներորդ տեղերը բաժին են ընկել Google–ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջին և Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսին։ Գործարարների կարողությունները 2013 թվականի ընթացքում ավելացել են, համապատասխանաբար, 9.4 մլրդ և 9.3 մլրդ դոլարով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև