«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ընտրեցին ակցիայի հաղթողներին

26.12.2013 11:13
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ընտրեցին ակցիայի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն պարգևատրեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված ակցիայի հաղթողներին:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, ակցիային մասնակցեց մոտ 2606 քարտապան, որոնցից ընտրվեցին նշված ժամանակահատվածում ամենամեծ քանակությամբ և գումարով անկանխիկ վճարումներ իրականացրած 45 քարտապան: Վերջիններին հանձնեցին թանկարժեք մրցանակներ` IPAD-ներ, թվային տեսախցիկներ, IPOD-ներ և այլն: Ամենաակտիվ քարտապանն արժանացավ գլխավոր մրցանակին` Iphone 5:

Հատուկ ակցիան անցկացվում էր սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը և նվիրված էր Առէկսիմբանկի 15-ամյա հոբելյանին: Նշված ժամանակահատվածում ցանկացողներին տրամադրվեցին MasterCard Standard չիպային քարտեր 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արժույթով:

Միաժամանակ տրամադրվեցին MasterCard Gold ոչ չիպային քարտեր` 1 տարի գործողության ժամկետով, առանց չնվազող մնացորդի և 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով: Հանրապետության տարբեր առևտրային կետերում բանկի քարտերով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին հաշվեգրվեցին համապատասխան միավորներ, որոնց արդյունքներով էլ ընտրվեցին հաղթողները:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև