Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

26.12.2013 14:18
Standard & Poor’s–ը փոխել է Ուկրաինայի համար նախատեսված բացասական կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է իր կանխատեսումը Ուկրաինայի էմիտենտի վարկային վարկանիշի վերաբերյալ (ազգային և արտասահմանյան արժույթով)` «բացասականից» դարձնելով «կայուն»։  Միաժամանակ Ուկրաինայի վարկանիշը պահպանվել է B- մակարդակում, հաղորդում է РБК–ն։

Վարկանիշի վերաբերյալ կանխատեսման բարձրացումը S&P–ից բացատրել են Ռուսաստանի կողմից` ուկրաինական պարտատոմսերում 15 մլրդ դոլարի չափով ներդրումներ կատարելու համաձայնությամբ, ինչը կազմում է Ուկրաինայի ՀՆԱ–ի շուրջ 8 տոկոսը (2014թ.–ի կանխատեսման մեջ)։ Ըստ գործակալության փորձագետների, այդ խոշոր գումարը կօգնի Կիևին հաջորդ տարվա ընթացքում զբաղվել իր արտաքին տնտեսական նպատակների իրականացմամբ։

Այդուհանդերձ, S&P–ից նշում են, որ Ռուսաստանից ունեցած կախվածությունը կավելանա, եթե շուկայական պայմանները թույլ չտան Կիևին արտասահմանյան խաղացողների համար պարտքային պարտավորությունների արժեթղթեր թողարկել` հաշվի չառնելով Ռուսաստանը կամ եթե կառավարական կարիքների ֆինանսավորման այլ աղբյուր չգտնվի։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի նոյեմբերի սկզբին S&P գործակալությունը նվազեցրեց Ուկրաինայի վարկանիշը` B–ից դարձնելով B—ի`«բացասական» կանխատեսմամբ։ Այդ ժամանակ վերլուծաբանները դա բացատրեցին արտաքին շուկայում իրենց տնտեսական նպատակներին հասնելու համար Կիևի կողմից` արտարժույթների բավական քանակ պահպանելու ուղղությամբ ռազմավարություն մշակելու վերաբերյալ Կիևի պատրաստ չլինելով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև