Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 8th, 2014

    NASDAQ OMX Արմենիայում հունվարի 8–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Wednesday, January 8th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունվարի 8-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

    Նոյեմբերին Հայաստանում փողի զանգվածի ծավալն աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ

    Wednesday, January 8th, 2014

    Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերի վերջին, հոկտեմբերի համեմատ, աճել է 0.26 տոկոսով` կազմելով մոտ 1 470,6 մլրդ դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 8–ին 405,95 դրամ է կազմել

    Wednesday, January 8th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 8–ի արդյունքներով, դեկտեմբերի 30–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,31 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,95 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ ԴՊՀ–ում խոսել են քանակական մեղմացման ծրագրի ճակատագրի մասին

    Wednesday, January 8th, 2014

    ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն աստիճանաբար կկրճատի քանակական մեղմացման ծրագիրը, հայտնել է Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահ Ջոն Ուիլյամսը, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

    ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը 2013թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 12,9 տոկոսով` հասնելով 34,25 մլրդ դոլարի

    Wednesday, January 8th, 2014

    ԱՄՆ առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն 2013 թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերին վերանայված ցուցանիշի (12,9 տոկոս) համեմատ, կրճատվել է` հասնելով 34,25 մլրդ դոլարի։ Նման տվյալներ է այսօր հրապարակել ԱՄՆ առևտրի նախարարությունը։ Վերլուծաբանները կանխատեսում էին, որ պակասուրդը կկազմի 40,0 մլրդ դոլար, գրում է РБК–ն։

    Հայաստանում 5 տարվա ընթացքում վարկերի ծավալն ավելացել է 2,7 անգամ` հասնելով 1,7 տրիլիոն դրամի. Ջավադյան

    Wednesday, January 8th, 2014

    Հայաստանում հինգ տարվա ընթացքում տրամադրված վարկերի ծավալը աճել է` 615 մլն դրամից դառնալով 1,7 տրիլիոն դրամ, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները։

    Հայաստանում տարեվերջին տոկոսադրույքների նվազման միտումը պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տ.կ. իջեցմամբ. ԿԲ

    Wednesday, January 8th, 2014

    Հայաստանի ֆինանսական շուկայում նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին արձանագրվել են տոկոսադրույքների նվազման միտումներ, նշվել է դեկտեմբերի 24–ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ։ Ինչպես նշեցին կարգավորիչի մամուլի ծառայությունից, դա նոյեմբերին ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով իջեցման ազդեցությունն էր։

    Հայաստանի տնտեսական աճը 2013 թ.-ին կազմել է 2.6%

    Wednesday, January 8th, 2014

    2013 թ. երրորդ եռամսյակում շարունակվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, որի արդյունքում տարվա անցած ինն ամիսներին տնտեսական աճը կազմել է 2.6%՝ առաջին կիսամյակի 3.5%-ի դիմաց: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այդ մասին նշվել է ԿԲ խորհրդի` դեկտեմբերի 24-ի նիստում։

    2013 թ.–ին Հայաստանում գրանցված 6 տոկոսից ցածր գնաճը ձեռքբերում է համարվում. Ջավադյան

    Wednesday, January 8th, 2014

    Հայաստանը 2013 թվականն ավարտում է 6 տոկոսից ցածր գրանցված գնաճով, ինչը կարելի է ձեռքբերում համարել էներգակիրների գների փոփոխության և դրանց անուղղակի ազդեցության պայմաններում, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն` ամփոփելով նախորդ տարվա արդյունքները։

    Գնաճը Հայաստանում 2013 թվականին գրանցվել է 5,8% մակարդակում

    Wednesday, January 8th, 2014

    Գնաճը Հայաստանում 2013 թվականին կազմել է 5,8%, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: