Հայաստանի տնտեսական աճը 2013 թ.-ին կազմել է 2.6%

08.01.2014 13:46
Հայաստանի տնտեսական աճը 2013 թ.-ին կազմել է 2.6%

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թ. երրորդ եռամսյակում շարունակվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, որի արդյունքում տարվա անցած ինն ամիսներին տնտեսական աճը կազմել է 2.6%՝ առաջին կիսամյակի 3.5%-ի դիմաց: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այդ մասին նշվել է ԿԲ խորհրդի` դեկտեմբերի 24-ի նիստում։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-նոյեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.1%, ինչը կրել է ծառայությունների ճյուղի (հիմնականում առևտրի ենթաճյուղի) թողարկման ծավալների աճի տեմպի դանդաղման և շինարարության ճյուղի անկման ազդեցությունը:

ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, 2013 թ. չորրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղման և մասնավոր ներդրումների սպասվածից ավելի դանդաղ տեմպերով վերականգնման միտումները: Այս պայմաններում գնահատվում է, որ տարին կավարտվի մասնավոր սպառման տ/տ 2.3% և մասնավոր ներդրումների տ/տ -7.6% աճերով:

Հաշվի առնելով 2014 թ-ին իրականացվելիք ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ներքին պահանջարկի վրա՝ ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի որոշ չափով արագացում` պայմանավորված արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև շինարարությունում նախատեսված խոշոր ճանապարհաշինարարական ծրագրերի արդեն իսկ սկսված աշխատանքների շարունակականության ապահովմամբ:

2013 թ.–ի պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը նախատեսված է 6,2 տոկոսի սահմանում։ 2014 թ.–ի պետբյուջեում ՀՆԱ–ի աճի ցուցանիշը նշված է 5,2 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև