Հայաստանում տարեվերջին տոկոսադրույքների նվազման միտումը պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տ.կ. իջեցմամբ. ԿԲ

08.01.2014 14:24
Հայաստանում տարեվերջին տոկոսադրույքների նվազման միտումը պայմանավորված է վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տ.կ. իջեցմամբ. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական շուկայում նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին արձանագրվել են տոկոսադրույքների նվազման միտումներ, նշվել է դեկտեմբերի 24–ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ։ Ինչպես նշեցին կարգավորիչի մամուլի ծառայությունից, դա նոյեմբերին ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով իջեցման ազդեցությունն էր։

Կարգավորիչը նոյեմբերին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս, իսկ դեկտեմբերին` հասցնելով 7,75 տոկոսի։

Այսպիսով, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը դեկտեմբերի 16-ի դրությամբ կազմել է 8.17% (հոկտեմբերի վերջի նկատմամբ նվազումը 0.6 տոկոսային կետ), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 8.25% (նվազումը՝ 0.7 տոկոսային կետ), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.3% (նվազումը՝ 1.2 տոկոսային կետ):

ՀՀ արտարժույթի շուկայում նոյեմբեր-դեկտեմբերին ՀՀ դրամի փոխարժեքը այլ արժույթների նկատմամբ ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը՝ հոկտեմբերի միջինի համեմատությամբ արժևորվել է 0.2%-ով` կազմելով 405.3 դրամ, եվրոյի նկատմամբ՝ արժեզրկվել 0.1%-ով՝ կազմելով 554.4 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ արժևորվել 2.9%-ով` կազմելով 12.3 դրամ: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև