NASDAQ OMX Արմենիայում հունվարի 8–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

08.01.2014 19:14
NASDAQ OMX Արմենիայում հունվարի 8–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հունվարի 8-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է 2013 թվականի դեկտեմբերի 28–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմում էր 406.13 դրամ։

Հունվարի 8–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` 1 դոլարը` 405,95 դրամ, 1 եվրոն` 552.29 դրամ։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև