Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 9th, 2014

    Եվրոպայի Կենտրոնական բանկը հաշվառման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` 0,25% մակարդակում

    Thursday, January 9th, 2014

    Եվրոպայի Կենտրոնական բանկը հաշվառման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` 0,25% մակարդակում, ասվում է այսօր բանկի տարածած հաղորդագրության մեջ։ Դա համընկավ վերլուծաբանների կանխատեսումների հետ, հաղորդում է ՌԲԿ-ն։

    Անգլիայի բանկը բազային հաշվառման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` 0,5%

    Thursday, January 9th, 2014

    Անգլիայի բանկը բազային հաշվառման տոկոսադրույքն անփոփոխ է թողել` տարեկան 0,5%։Նման որոշումը, որը համընկնում է վերլուծաբանների ակնկալիքների հետ, ընդունվել է այսօր բանկի դրամավարկային կոմիտեի նիստի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն։

    Հունվարի 9–ին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 406,61 դրամ

    Thursday, January 9th, 2014

    Հունվարի 9–ին Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հունվարի 8–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,66 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել 406,61 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում հունվարի 9–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 407,88 դրամ

    Thursday, January 9th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 9–ի արդյունքում կատարված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 407,88 դրամ։

    Հայաստանում երրորդ եռամսյակում տնային տնտեսությունների ծախսերը նվազել են 0,1 տոկոսով` հասնելով 1 105,6 մլրդ դրամի

    Thursday, January 9th, 2014

    Հայաստանի տնային տնտեսությունների ծախսերը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում վերջնական սպառման գծով ՀՆԱ–ի կառուցվածքում կազմել են 1 105,6 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

    Հայաստանում ԱՊՊԱ–ի ներդրումը ՃՏՊ–ների թվի եռակի աճի է հանգեցրել. սոցիոլոգ

    Thursday, January 9th, 2014

    Հայաստանում 2011 թվականից ներդրված ԱՊՊԱ ինստիտուտը հանգեցրել է երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի եռակի աճի, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

    «Տրոյկա Դիալոգ» բանկը փոխում է անվանումը

    Thursday, January 9th, 2014

    «Տրոյկա Դիալոգ» բանկը փոխել է անվանումը և աշխատանքը շարունակելու է որպես «Տրոյկա–Դ Բանկ» ՓԲԸ։ Վարկային կազմակերպության մասին պաշտոնական տեղեկատուներում համապատասխան փոփոխությունը գրանցել է Տեղեկության դաշնային ծառայությունը, գրում է banki.ru–ն։

    Thursday, January 9th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել է 3,3 տոկոսով և ամսվա վերջին կազմել է 25,26 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,47 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Պարզվել է, թե ով է բանկային հաշիվներից 9 մլն դոլար հափշտակել

    Thursday, January 9th, 2014

    Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պարզել է արտասահմանյան և հայրենական բանկային հաշիվներից ավելի քան 9 միլիոն դոլար հափշտակած անձի ինքնությունը, գրում է banki.ru–ն` հղում անելով СБУ կայքում տեղադրված հաղորդագրությանը։

    Ամերիկայի աշխատաշուկայի վիճակագրության տվյալների ֆոնին ոսկին էժանացել է

    Thursday, January 9th, 2014

    Բորսաների տվյալները վկայում են, որ Ամերիկայի աշխատաշուկայի վիճակագրության տվյալների հրապարակումից հետո ոսկու գինը նվազել է, հայտնում է Փրայմը։