Ամերիկայի աշխատաշուկայի վիճակագրության տվյալների ֆոնին ոսկին էժանացել է

09.01.2014 11:14
Ամերիկայի աշխատաշուկայի վիճակագրության տվյալների ֆոնին ոսկին էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Բորսաների տվյալները վկայում են, որ Ամերիկայի աշխատաշուկայի վիճակագրության տվյալների հրապարակումից հետո ոսկու գինը նվազել է, հայտնում է Փրայմը։

Նստաշրջանի փակմանը Comex նյույորքյան բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսը նվազել է 4.1 դոլարով կամ 0,3%` տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1225,5 դոլար։

ԱՄՆ–ի մասնավոր հատվածում աշխատատեղերի քանակի դինամիկայի վերաբերյալ տվյալները 2013 թվականի դեկտեմբերին գերազանցել են փորձագետների սպասումները։ Ցուցանիշն ավելացել է 238 հազարով, իսկ կանխատեսման համաձայն այն պետք է ավելանար 200 հազարով։

Միաժամանակ փորձագետներից ոմանք նշում են, թե ոսկու գինն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է աճել։

«Ենթադրում ենք, որ Չինաստանի կողմից ֆիզիկական պահանջարկի բարելավման կապակցությամբ ոսկու գինն առաջիկա շաբաթների ընթացքում կաճի»,– MarketWatch գործակալությունը ներկայացնում է U.S. Bank Wealth Management գլխավոր ներդրումային ռազմավար Ռոբերտ Հավորթի խոսքը։-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև