Պարզվել է, թե ով է բանկային հաշիվներից 9 մլն դոլար հափշտակել

09.01.2014 12:28
Պարզվել է, թե ով է բանկային հաշիվներից 9 մլն դոլար հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պարզել է արտասահմանյան և հայրենական բանկային հաշիվներից ավելի քան 9 միլիոն դոլար հափշտակած անձի ինքնությունը, գրում է banki.ru–ն` հղում անելով  СБУ կայքում տեղադրված հաղորդագրությանը։

Կիևի 38–ամյա բնակիչը ձերբակալվել էր 2013 թվականի հոկտեմբերին ավելի քան 9 մլն դոլարի հափշտակման մասին քրեական գործի վարույթի շրջանակում։ Նրա տան զննության արդյունքում առգրավվել էր հատուկ համակարգչային տեխնիկա և հրազեն։

СБУ–ի վարկածով, Ցանցում «4х4» և «Stalin» ծածկանուններով հայտնի ցանցահենը մասնակցություն է ունեցել արտասահմանյան բանկերից մեկի համակարգչային համակարգի աշխատանքների անօրինական միջամտությանը, ինչի հետևանքով 2008 թվականին հափշտակվել է ավելի քան 9 մլն դոլար։ Քննչական գործողությունները շարունակվում են։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև