09.01.2014 12:47

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013թ.–ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել է 3,3 տոկոսով  և ամսվա վերջին կազմել է 25,26  մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,47 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։ Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 62,3 տոկոսը կամ շուրջ 15,7 մլրդ դրամը բաժին է ընկնում կարճաժամկետ վարկերին։ Երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 87,5 մլրդ դրամ` ավելանալով 1,4 տոկոսով, դրանցից մոտ 76,2  մլրդ դրամը կարճաժամկետ են։ Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա նոյեմբերին կազմել են 1 601,7 մլրդ դրամ` հոկտեմբերի համեմատ ավելանալով 1,13տոկոսով։ Միաժամանակ վարկային ներդրումների մոտ 1 002,9 մլն դրամը բաժին է ընկնում արտարժութային վարկերին։ 2013 թվականի նոյեմբերի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 714,5 մլրդ դրամ։ ($1–ը` 405,95 դրամ) -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև