Հայաստանում երրորդ եռամսյակում տնային տնտեսությունների ծախսերը նվազել են 0,1 տոկոսով` հասնելով 1 105,6 մլրդ դրամի

09.01.2014 16:47
Հայաստանում երրորդ եռամսյակում տնային տնտեսությունների ծախսերը նվազել են 0,1 տոկոսով` հասնելով 1 105,6  մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնային տնտեսությունների ծախսերը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում վերջնական սպառման գծով ՀՆԱ–ի կառուցվածքում կազմել են  1 105,6 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0,1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ տնային տնտեսությունների ծախսերը երկրորդ եռամսյակի համեմատ գրանցել են 30,6 տոկոսի աճ։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ՀՆԱ—ի կառուցվածքում պետական հաստատությունների ծախսերը վերջնական սպառման հոդվածում հաշվետու ժամանակահատվածում կազմել են 173,4 մլրդ դրամ (15,1 տոկոսի աճ), տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային (հասարակական) կազմակերպությունների ծախսերը` 3,1 մլրդ դրամ (41,6 տոկոսի անկում)։

Այսպիսով, վերջնական սպառման ծախսերը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել են 1 282,1 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,5 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում համախառն կուտակումները կազմել են 241.3 մլրդ դրամ (14,5 տոկոսի անկում), ապրանքների և ծառայությունների արտահանման և ներկրման բացասական սալդոն` 233,9 մլրդ դրամ (10 տոկոսի անկում), իսկ վիճակագրական շեղումները կազմել են 6 մլրդ դրամ։

ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանի ՀՆԱ—ի ծավալը 2013 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1 283,5 մլրդ դրամ, ինչը 1,4 տոկոսով ավել է 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։  ($1 – 405,95 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև