ԱՄՆ–ում 1897 թվականի ոսկեդրամը վաճառվել է 300 հազար դոլարով

10.01.2014 12:12
ԱՄՆ–ում 1897 թվականի ոսկեդրամը վաճառվել է 300 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/.  Նիկոլայ Երկրորդ կայսեր պատկերով 1897 թվականին թողարկված 10 ռուբլիանոց ոսկեդրամը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 300 հազար դոլարով, գրում է Փրայմը։

Հնության` երբևէ շրջանառության մեջ չեղած հազվագւյոտ դրամի վերավաճառման գինը կազմում էր 100 հազար դոլար։ New-York sale աճուրդում, որն անցկացվել է Նյու Յորքի միջազգային դրամագիտական համագումարի (New York International Numismatic Convention) շրջանակներում, վաճառքի են դրվել այսօր ԱՄՆ–ում գտնվող ռուսական դրամներ և պարգևներ։

Դրանց թվում է Ռոմանովների տան իշխանավարման 300–ամյակի առիթով պատրաստած հազվագյուտ ոսկե մեդալը։ Այն իր նոր տիրոջը գտել է 270 հազար դոլարով։ Մինչև առքուվաճառքի մեկնարկը կազմակերպիչներն ապրանքը, որի քաշը կազմում է 316.45 գրամ, գնահատել են 75 հազար դոլար։

Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում 1916 թվականին ձուլված հինգկոպեկանոց դրամի նմուշը աճուրդում վաճառվել է 60 հազար դոլարով` 25 հազար դոլար վերավաճառման գնով։

Ինչպես ցուցահանդեսի նախօրեին ՌԻԱ Նովոստիին է պատմել ամենամյա առքուվաճառքների ներկայացուցիչ, դրանց կազմակերպիչ, դրամագետ և կոլեկցիոներ Դմիտրի Մարկովը, վերջին տարիներին նկատելի է այն միտումը, որ աճուրդում վաճառվող առարկաների 90 տոկոսը վերադառնում է Ռուսաստան։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև