«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր «Դրամային» ավանդատեսակը մինչև 14,5% տարեկան եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս

10.01.2014 13:32
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի նոր «Դրամային» ավանդատեսակը մինչև 14,5% տարեկան եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է գումարները ներդնել նոր «Դրամային» ավանդատեսակում, որը մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ ստանալու հնարավորություն կտա, նշում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ավանդի նվազագույն գումարը 100.000 ՀՀ դրամ է: Կախված ներդրված գումարի մեծությունից, Բանկի հաճախորդներին անվճար կտրամադրվեն ArCa քարտեր, ինչպես նաև միջազգային Cirrus/Maestro, MasterCard և Visa վճարային համակարգերի պլաստիկ քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի: Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել   «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի քարտապանների համար ներդրված զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում:

«Հաշվի առնելով բնակչության կողմից բանկային նոր պրոդուկտներից օգտվելու ակտիվ պահանջարկը, մենք ձգտում ենք ներդնել և մատուցել բանկային բազմազան նոր և մեր հաճախորդների համար շահավետ ծառայություններ: Ֆինանսական տարին դեռ նոր է սկսվել, սակայն «Անելիք Բանկե ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթն ընդլայնելու իր քաղաքականությանը, ընթացիկ տարում դեռ շատ հաճելի անակնկալներ կմատուցի իր հավատարիմ հաճախորդներին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, դեռևս 2009 թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինն աճել է` հասնելով 89,95 տոկոսի, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը։– 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև