Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի հոկտեմբերին ավելացել է 12,5 տոկոսով` հասնելով 341,73 հազար դրամի

10.01.2014 15:49
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի հոկտեմբերին ավելացել է 12,5 տոկոսով` հասնելով 341,73 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի հոկտեմբերին, 2012 թ.–ի հոկտեմբերի համեմատ, ավելացել է 12,5%–ով` հասնելով 341 730 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` 312,4 հազար դրամ և հանքարդյունաբերության ոլորտում`  մոտ 304,1 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են ավելի քան 90 հազար դրամ, ինչպես նաև կրթության ոլորտը` 102,6 հազար դրամ և այլ ծառայությունների ոլորտը` 103,17 հազար դրամ։

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 151 117 դրամ, ինչը 2,2 տոկոսով ավել է 2013 սեպտեմբերի ցուցանիշից և 6 տոկոսով ավել է  2012 թվականի հոկտեմբերի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հոկտեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 185 776 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 104 722 հազար դրամ։ Երևանում հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան  164 364 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի նոյեմբերին կազմել է 150 960 դրամ ($373 կամ 12 204 ռուբլի), ինչը 0,1 տոկոսով ցածր է հոկտեմբերի ցուցանիշից։($1 – 406,61 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև