10.01.2014 17:24
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր հասել է երեք օրվա առավելագույն ցուցանիշի` գերազանցելով ունցիայի դիմաց 1230 դոլարի շեմը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1232,25 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի հունվարի 7–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՌԲԿ–ն։
Այսօր Լոնդոնում ոսկին թանկացել է 6,25 դոլարով (+0,5%)` փոփոխվելով ժամկետային շուկայի գնային ցուցանիշների նկատմամբ։ Այսպես, AM Fixing–ի գինը հայտարարելու պահին Նյու Յորքի COMEX բորսայում ոսկու ակտիվ ֆյուչերսը սակարկվում էր 1226,8-1237,5 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի արժեքը կազմել է 1232,3 դոլար/ունցիա։
Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).
- հունվարի 9– 1226,00 (AM Fix), 1226,00 (PM Fix);
- հունվարի 8 – 1226,50 (AM Fix), 1221,00 (PM Fix);
- հունվարի 7 – 1237,50 (AM Fix), 1227,50 (PM Fix);
- հունվարի 6 – 1238,00 (AM Fix), 1246,25 (PM Fix);
- հունվարի 3 – 1232,25 (AM Fix), 1234,50 (PM Fix):
Լոնդոնի շուկայում ոսկու գնման նկատմամբ հետաքրքրությունը փոքր–ինչ թուլացել է այն բանից հետո, երբ օրվա արդյունքում 2014 թ.–ի հունվարի 6–ին ոսկու երեկոյան ֆիքսինգի (PM Fixing) արժեքը հասել է չորս շաբաթվա ընթացքում գրանցված առավելագույն ցուցանիշի` 1246,25 դոլար/ունցիա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: