Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2014
    M T W T F S S
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031  
  • Archive for January 13th, 2014

    Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան սպասարկում է արտասահմանյան արժեթղթերով գործարքները

    Monday, January 13th, 2014

    2013թ.-ի դեկտեմբերին Clearstream Deutsche Börse

    Group-ի Clearstream Banking Luxemburg-ում բացված արժեթղթերի անվանատիրոջ հաշվի ներքո Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ապահովում է արտասահմանյան արժեթղթերով գործարքների հաշվառումը, վերջնահաշվարկը և սպասարկումը Հայաստանում:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 13–ին 408.16 դրամ է կազմել

    Monday, January 13th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունվարի 13–ի արդյունքներով, հունվարի 10-ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.07 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 408.16 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում հունվարի 13–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407,75 դրամ` 1 դոլարի դիմաց

    Monday, January 13th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 13–ի արդյունքում կատարված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 407,75 դրամ։

    Ա.Կուդրին. «Բանկային համակարգի մաքրման աշխատանքը ծանր է, երբեմն` վտանգավոր»

    Monday, January 13th, 2014

    Բանկային համակարգի մաքրման աշխատանքը, որը 2013 թվականի վերջին սկսել է ակտիվորեն իրականացնել 2013 թվականի վերջում, «շատ ծանր է, երբեմն` նույնիսկ վտանգավոր»։ Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը` միաժամանակ հիշատակելով 2006 թվականին սպանված ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Անդրեյ Կոզլովի գործը, գրում է РБК–ն։

    BFOE նավթի գինը նվազել է և հաստատվել 107 դոլար/բարել մակարդակում

    Monday, January 13th, 2014

    BFOE (Brent, Forties, Oseberg, Ekofisk) հյուսիսծովյան պայմանական նավթախառնուրդի գինը երկամսյա նվազագույն մակարդակի է հասել` իջնելով մինչև 107 դոլար/բարել մակարդակի։ BFOE նավթն այսօր էժանացել է 69 ցենտով (-0,6%), իսկ 21 օրվա ընթացքում դրա միջին ինդիկատիվ գինը 2014 թվականի հունվարի 31–ի հաշվետու օրվա դրությամբ պաշտոնապես կազմել է 106.84 դոլար/բարել։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի հունվարի 13–ից ի վեր, ասվում է ICE Futures Europe բորսայի նյութերում, գրում է РБК–ն։

    Հայաստանի ֆինանսների նախարարությունը մերժել է 500 մլն դրամի ՊԿՊ–ների տեղաբաշխումը

    Monday, January 13th, 2014

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է 500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի AMGT3913A147 տեղաբաշխման բոլոր ներկայացված առաջարկությունները:

    Լոնդոնում բացվել է էլեկտրոնային արժույթի` bitcoin-ի առաջին պահեստարանը

    Monday, January 13th, 2014

    Վիրտուալ bitcoin արժույթի` աշխարհում առաջին անվտանգ պահեստարանը` Elliptic Vault-ն է բացվել Լոնդոնում անցյալ շաբաթ, դրա հիմնադիրները երաշխավորում են հաճախորդների փողի լիարժեք պահպանումը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով ԲԲՍ-ին։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել 10,53 մլն դոլար

    Monday, January 13th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի հունվարի 8–10–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 10,53 մլն դոլար` 2013 թ.–ի դեկտեմբերի 23–28–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 45,23 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 58,6 մլն դոլար

    Monday, January 13th, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 8–10–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 58,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,69 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։