Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 58,6 մլն դոլար

13.01.2014 11:11
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 58,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 8–10–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 58,6 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,69 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ около 3,9  մլն եվրո և ավելի քան 671,8 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 552,17 դրամ և 1 ռուբլու դիմաց 12,13 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 95,3 մլն դոլար, շուրջ 7,8 մլն եվրո և մոտ 60,1 մլն ռուբլի` համապատասխանաբար 406,79 դրամ, 556,76 դրամ և 12,38 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2013 թ.–ի դեկտեմբերի 23–29 ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  71,1  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 129,8 մլն դոլար։ ($1 – 408,09)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև