Լոնդոնում բացվել է էլեկտրոնային արժույթի` bitcoin-ի առաջին պահեստարանը

13.01.2014 14:59
Լոնդոնում բացվել է էլեկտրոնային արժույթի` bitcoin-ի առաջին պահեստարանը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Վիրտուալ bitcoin արժույթի` աշխարհում առաջին անվտանգ պահեստարանը` Elliptic Vault-ն է բացվել Լոնդոնում անցյալ շաբաթ, դրա հիմնադիրները երաշխավորում են հաճախորդների փողի լիարժեք պահպանումը, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով ԲԲՍ-ին։

Elliptic Vault-ը կիրառում է bitcoin-ի պահպանման «խորը» պաշտպանություն, երբ հասանելիությունը վիրտուալ փողին կոդավորված է և ֆիզիկապես անձատված է ինտերնետից, պահպանվում է սերվերներում, որոնք գտնվում են առավելագույն պահպանվող տարածքում։

Ինչպես հաղորդում է Ars Technica ինտերնետային հրատարակությունը, ծրագիրն իրականացվում է Lloyds of London-ի աջակցությամբ։

Elliptic Vault–ի միջնորդավճարի չափը կախված է արժույթի պաշտպանվածության աստիճանից, այսինքն` այն ապահովագրական փոխհատուցումից, որը ցանկանում են ստանալ հաճախորդները, երբ Bitcoin–ը հասնի որոշակի փոխարժեքի։ Օրինակ, 1 հազար ֆունտ ստեռլինգ (1,65 հազար դոլար) փոխարժեքի համար Bitcoin–ի դիմաց միջնորդավճարը կազմում է տարեկան 2 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև