Հայաստանի ֆինանսների նախարարությունը մերժել է 500 մլն դրամի ՊԿՊ–ների տեղաբաշխումը

13.01.2014 15:21
Հայաստանի ֆինանսների նախարարությունը մերժել է 500 մլն դրամի ՊԿՊ–ների տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է 500 մլն դրամի պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի AMGT3913A147 տեղաբաշխման բոլոր ներկայացված առաջարկությունները:

Հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունիը նշում է, որ երկուշաբթի կայացել է 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913A147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 530 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև