BFOE նավթի գինը նվազել է և հաստատվել 107 դոլար/բարել մակարդակում

13.01.2014 17:04
BFOE նավթի գինը նվազել է և հաստատվել 107 դոլար/բարել մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. BFOE (Brent, Forties, Oseberg, Ekofisk) հյուսիսծովյան պայմանական նավթախառնուրդի գինը երկամսյա նվազագույն մակարդակի է հասել` իջնելով մինչև 107 դոլար/բարել մակարդակի։ BFOE նավթն այսօր էժանացել է 69 ցենտով (-0,6%), իսկ 21 օրվա ընթացքում դրա միջին ինդիկատիվ գինը 2014 թվականի հունվարի 31–ի հաշվետու օրվա դրությամբ պաշտոնապես կազմել է 106.84 դոլար/բարել։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի հունվարի 13–ից ի վեր, ասվում է ICE Futures Europe բորսայի նյութերում, գրում է РБК–ն։

Լոնդոնի ICE Futures Europe բորսայում BFOE նավթի գինը ներկայացված է IPE Brent Index ինդիկատորով, որի նշանակությունը մատակարարման համապատասխան ամսվա IPE Brent Crude ֆյուչերսի պայմանագրային ժամանակահատվածի ավարտից հետո սահմանում է այդ գործիքով գործարքների փակման (կատարման) վերջնական գինը։

BFOE նավթախառնուրդը Հյուսիսային ծովի ծանծաղուտում արդյունահանվող հիմնական նավթատեսակների «զամբյուղ» է։ BFOE նավթը Եվրոպայի և Միջերկրային ծովի շուկաներում նավթի գնի որոշման համար բազային տեսակ է համարվում։ BFOE գնից է հաշվարկվում Urals տեսակի ռուսական նավթի շուկայական արժեքը, իսկ IPE Brent Index–ի ցուցանիշով սահմանվում են Brent և Urals նավթային ֆյուչերսներով գործարքների կատարման վերջնական գները ММВБ-РТС բորսայում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև