Ա.Կուդրին. «Բանկային համակարգի մաքրման աշխատանքը ծանր է, երբեմն` վտանգավոր»

13.01.2014 17:51
Ա.Կուդրին. «Բանկային համակարգի մաքրման աշխատանքը ծանր է, երբեմն` վտանգավոր»

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Բանկային համակարգի մաքրման աշխատանքը, որը 2013 թվականի վերջին սկսել է ակտիվորեն իրականացնել 2013 թվականի վերջում, «շատ ծանր է, երբեմն` նույնիսկ վտանգավոր»։ Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը` միաժամանակ հիշատակելով 2006 թվականին սպանված ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Անդրեյ Կոզլովի գործը, գրում է РБК–ն։

«Քանի որ մենք մի շարք խնդիրներ ենք կուտակել բանկային համակարգում ոչ բավարար խիստ վերահսկողության կապակցությամբ, ապա այդպիսի քայլերը նույնիսկ բիզնեսի մտահոգությունն են առաջացնում, այնուամենայնիվ` դրան պետք է դիմանալ, դրա միջով պետք է անցնել։ Մենք չենք կարող պահպանել այս բանկային համակարգը դրանում դրված անտեսանելի արկերով։ Պետք է գալ և մաքրել բանկային համակարգը»,– ասել է Ա.Կուդրինը։

2013 թվականին տարբեր խախտումների համար ՌԴ ԿԲ–ն հետ է կանչել 27 ռուսական բանկերի արտոնագրեր, իսկ ավանդատուների ապահովագրավճարների ընդհանուր գումարը գերազանցում է 100 մլրդ ռուբլին։

ՌԴ ԿԲ առաջին փոխնախագահ Ա.Կոզլովը և նրա վարորդը սպանվել են 2006 թվականի սեպտեմբերի 13–ին` Մոսկվայում։ Պարզվել էր, որ Կոզլովի սպանության կազմակերպիչը ՎԻՊ–բանկի ղեկավար Ալեքսեյ Ֆրենկելն էր, ում դատարանը դատապարտեց 19 տարվա ազատազրկման։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև