QEIII –ի կրճատման տեմպերի նվազման մտավախությունների հետևանքով դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

14.01.2014 11:42
QEIII –ի կրճատման տեմպերի նվազման մտավախությունների հետևանքով դոլարն էժանացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. QEIII –ի կրճատման տեմպերի նվազման մտավախությունների հետևանքով երկուշաբթի առուվաճառքների արդյունքները ցույց են տվել, որ դոլարի փոխարժեքը նվազել է համաշխարհային արժույթների նկատմամբ, գրում է Փրայմը։

Նստաշրջանի ավարտին դոլարը եվրոյի նկատմամբ նվազել է` նախորդ օրը 1 եվրոյի դիմաց գրանցված 1,3670 դոլարից հասնելով 1,3672 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` նախորդ առուվաճառքի վերջում դոլարի դիմաց 104,17 իենից հասնելով 103 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է` նախորդ օրը գրանցված 80,65 կետից հասնելով 80,53 կետի։

Որոշ ներդրողներ կարծում են, որ դոլարը կարող է դիրքերը զիջել, եթե ԱՄՆ տնտեսության վերաբերյալ վիճակագրությունը թույլ լինի, քանի որ այդ դեպքում Դաշնային պահուստային համակարգը կարող է քանակական մեղմացման ծրագրի ծավալները կրճատելու որոշում կայացնել։

«Մենք չենք զարմանա, եթե դոլարի փոխարժեքն իենի նկատմամբ հասնի 102-102,10 նիշի»,– MarketWatch գործակալությանն է ասել Forex.com–ի գլխավոր ռազմավար Քրիս Թևիրը։

Թևիրը նշել է, որ իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազումը կապված է ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ հրապարակման հետ, որը հրապարակվել է նախորդ ուրբաթ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև