ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է տեղաբաշխմանն ենթակա ուղենշային միջնաժամկետ պարտատոմսերի ողջ ծավալը

14.01.2014 16:17
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է տեղաբաշխմանն ենթակա ուղենշային միջնաժամկետ պարտատոմսերի ողջ ծավալը

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է 2–5 մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ գանձապետական պարտատոմսերով ներկայացված առաջարկությունների ողջ ծավալը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այսօր տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը:

«Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 827 մլն դրամ։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև