ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ ֆոնդային հարթակների դրական տվյալների ֆոնին

15.01.2014 10:46
ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ ֆոնդային հարթակների դրական տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հունվարի 15–ի սակարկությունները բացել են աճով նախօրեին ԱՄՆ բորսաների ցուցիչների բարձրացման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,41 տոկոսով` հասնելով 15639,96 կետի։ Հարավկորեական KOSPI–ն բարձրացել է 0,23 տոկոսով` հասնելով 1950,51 կետի։ S&P/ASX 200 ավստրալիական ինդեքսը բացվել է դրական ուղղվածությամբ` բարձրանալով 0,63 տոկոսով, այն կազմում է 5245,10 կետ։

Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առուվաճառքի ընթացքում աճել են 0,71–1,69 տոկոսով երկրում մանրածախ առուվաճառքի դինամիկայի ուժեղ վիճակագրության և բանկերի հաշվետվությունների ֆոնին։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0 –


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև