Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ եվրագոտում արդյունաբերական արտադրության վիճակագրության ֆոնին

15.01.2014 12:06
Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ եվրագոտում արդյունաբերական արտադրության վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրոն թանկացել է դոլարի նկատմամբ երեքշաբթի օրվա առուվաճառքի արդյունքում եվրագոտում արդյունաբերական արտադրության վիճակագրության հրապարակման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

Նստաշրջանի ավարտին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը մեկ օր առաջ գրանցված 1,3672 դոլարից հասավ մեկ եվրոյի դիմաց 1,3679 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճեց` նախորդ առուվաճառքի վերջում գրանցված դոլարի դիմաց 103 իենից հասնելով 104,21 իենի։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) ավելացել է` 80,53 կետից հասնելով 80,63–ի։

Եվրագոտում նոյեմբերին արդյունաբերական արտադրության ծավալն ամսական կտրվածքով ավելացել է 1,8 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 3 տոկոսով, ըստ Եվրոստատի տվյալների։ Միաժամանակ վերլուծաբաններն ակնկալում էին արտադրության 1,4 տոկոսանոց աճ և ամսական, և տարեկան կտրվածքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև