Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի չափով. HSBC կանխատեսում

15.01.2014 12:27
Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին ակնկալվում է 2,6 տոկոսի չափով. HSBC կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային տնտեսական աճը 2014 թ.–ին կկազմի 2,6 տոկոս, որը փոքր–ինչ ավել է 2013 թ.–ի ցուցանիշից  (2%),  նշվում է HSBC–ի հրապարակված կանխատեսման մեջ։
Ըստ ուսումնասիրության` զարգացած երկրներում աճը կարող է կազմել 1.8%, իսկ զարգացող երկրներում՝ 4.9%:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ գնաճի դեմ պայքարին ուղղված միջոցառումները որոշ զարգացած երկրներում դեֆլյացիայի նախապայմաններ են ստեղծել` կենտրոնական բանկերի մասնագետներին կանգնեցնելով դժվարին ընտրության առջև՝ խստացնել դրամավարկային քաղաքականությունը ելնելով տնտեսության դրական ցուցանիշների տենդենցից, թե մեղմացնել այն՝ դեֆլյացիան կանխելու համար:

«Մենք կարծում ենք, որ գնաճի  շարունակական ցածր մակարդակի, պետությունների պարտքերով գերծանրաբեռնվածության և ԱՄՆ-ի բարելավվող ֆինանսական դիրքի պայմաններում տասը տարեկան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կնվազի մինչև 2.1%: Սրանք են այն նախադրյալները, որոնցով պայմանավորված կլինեն այս տարվա մեր հիմնական գործողությունները», – նշվում է «Ինչպիսին կլինի աշխարհի տնտեսությունը 2014թ.-ին. Էյչ-Էս-Բի-Սի-ի տեսակետը» հետազոտության մեջ։

«Մենք կանխատեսում ենք կապիտալի գործիքների 6% աճ, իսկ սպասվող եկամտաբերությունը, ներառյալ շահաբաժինները, կունենա բարձր միանիշ ցուցանիշ», – նշվում է փաստաթղթում։

Հետազոտության մեջ նշվում է նաև, որ եկամտաբերության աճը պայմանավորված կլինի հիմնականում շահույթների աճով և ոչ թե ակտիվ ընդլայնումներով: «Մեր ներդրումային ակտիվությունը Եվրոպայում կգերակայի, ԱՄՆ-ում և Ճապոնիայում` ոչ, իսկ զարգացող երկրներում կլինի տարբերակված մոտեցում», – նշվում է հետազոտության մեջ։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ արտարժույթի շուկայում դոլարի մրցավազքը կշարունակվի և ընդլայնվի, քանի որ Դաշնային Պահուստային համակարգը շարունակում է իրականացնել իր ելքի ռազմավարությունը, իսկ Եվրոգոտու և Միացյալ Թագավորության խոցելի տնտեսությունները նպաստում են եվրոյի և ֆունտի թուլացմանը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև